«Հայաստան» դաշինքի արդեն նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որին համարում ենք …

«Հայաստան» դաշինքի արդեն նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որին համարում ենք դաշինքի ամենաբարձր ՕԳԳ ունեցող պատգամավորներից, բովանդակային գրառում է արել՝ ներկայացնելով իր կատարած աշխատանքները։
Ո՞րն է նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտեցումը «Հայաստան» դաշինքի մասով։ Նա շատ հստակ ասել է, որ «Հայաստան» դաշինքը շատ ավելի ընդգրկուն է, իսկ ֆրակցիան դրա միայն մի մասն է, դաշինքի անդամ են հանդիսանում մարդիկ, որոնք ցուցակի ավելի ստորին հատվածում են, մարդիկ, որոնք ցուցակում էլ չեն, բայց աջակցում են իրեն։
«Հայաստան» դաշինքի պատգամավորները ևս գիտեն Քոչարյանի մոտեցման մասին ու եթե այդ ընդգրկուն դաշինքը բարձրացնի ֆրակցիայի արդյունավետության հարց ու պահանջի, որ ԱԺ-ում հայտնվեն «մարտունակ» մարդիկ, այդ հարցը դրվելու է քննարկման։ Թող ներկայիս պատգամավորներն իրենց աշխատանքով ապացուցեն, որ իրենք անփոխարինելի են։
Մենք ևս շնորհակալություն ենք հայտնում Գառնիկ Դանիելյանին իր կատարած աշխատանքների համար։ Գառնիկը, բացի լավ պատգամավոր լինելուց, նաև պարզ, ազնիվ ու լավ մարդ է։
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով