ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնից զրկելու համար կպահանջվի կոնսենսուսային որոշում. Վասի…

🇷🇺🇦🇲 ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնից զրկելու համար կպահանջվի կոնսենսուսային որոշում. Վասիլև
ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս։ Այդ մասին ռուսական РИА Новости գործակալությանը հայտարարել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կկայանա նոյեմբերի 11-ին Մոսկվայում, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այդ հարցը: Դրա վերաբերյալ որոշումը, եթե դա պահանջվի, կընդունվի կոնսենսուսով»,- գործակալությանը հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը նախատեսում է քվոտային պաշտոններում պետության քաղաքացիների առաջադրման, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքի կասեցման հնարավորություն, եթե տվյալ երկիրը երկու տարվա ընթացքում չի կատարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունները։

«Փաստացի այս իրավիճակը գործում է արդեն ավելի քան երկու տարի, որովհետև Հայաստանն իր քաղաքացիներին չի առաջադրում Քարտուղարության քվոտային պաշտոնների համար, ինչպես նաև ՀԱՊԿ Միացյալ շտաբից հետ է կանչել իր ներկայացուցիչներին»,- նշել է Վասիլևը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով