ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է միգրանտներին Հայաստան տեղափոխելու ծրագրի մասին տեղեկությո…

📣 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է միգրանտներին Հայաստան տեղափոխելու ծրագրի մասին տեղեկությունները, որը, ըստ Corriere della Sera իտալական պարբերականի, առաջարկել է Իտալիան։
❗️ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրել է, որ Հայաստանի մասով նման տեղեկություն հայտնի չէ․ «Մեզ նման առաջարկ չի արվել, մեզ հետ նման հարց չի քննարկվել», -ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։
🗞 Հայաստանը հնարավոր երրորդ երկրների ցանկում առաջին անգամ չէ, որ հայտնվում է։ Նույն 12 երկրների ցանկը շրջանառվել է դեռևս 2026 թ. ապրիլին։ AFP-ն, դիվանագիտական աղբյուրներին հղվելով, գրել էր, որ Դանիան, Ավստրիան, Հունաստանը, Գերմանիան և Նիդեռլանդները երրորդ երկրներում վերադարձի կենտրոններ ստեղծելու հնարավորություններ են ուսումնասիրում։ AFP-ն հրապարակել էր ճիշտ նույն ցանկը՝ Ռուանդա, Գանա, Սենեգալ, Թունիս, Լիբիա, Մավրիտանիա, Եգիպտոս, Ուգանդա, Ուզբեկստան, Հայաստան, Չեռնոգորիա և Եթովպիա։
🔸 Միաժամանակ գործակալության աղբյուրը հատուկ ընդգծել էր, որ ցանկը վերջնական ու ամբողջական չէ, իսկ քննարկումները խիստ նախնական փուլում են և առայժմ ուղղված են հնարավոր գործընկեր երկրների դիրքորոշումը պարզելուն։ |fip.am|
🔸 Մասնավորապես, Հռոմն առաջարկում է ստեղծել ԵՄ տարածք անօրինական ժամանող օտարերկրացիների արտաքսման կենտրոններ անվտանգ երրորդ երկրներում՝ նրանց ապաստանի տրամադրման դիմումների և ներգաղթի փաստաթղթերի քննության ընթացքում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով