Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում սպասվում են լրացո…

🇦🇿 Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում սպասվում են լրացուցիչ զարգացումներ։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ նշելով, որ TRIPP նախագիծը դրանցից մեկն է։
📣 Բայրամովը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում տրանսպորտային և հաղորդակցական կապերի վերաբացման աշխատանքները շարունակվում են․ «Մենք սպասում ենք, որ նախապատրաստական փուլի ավարտից հետո Հայաստանում կսկսվեն շինարարական աշխատանքները։ Ադրբեջանը մեծ մասամբ կատարել է աշխատանքի իր մասը», — ասել է նա։
🗣 Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցությունները ապացուցել են իրենց արդյունավետությունը: Ադրբեջանի արտգործնախարարը կարևորել է շարունակել խաղաղության օրակարգի առաջխաղացումը ուղիղ երկխոսության միջոցով։ |azatutyun.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով