Միացյալ Նահանգների իշխանությունները կրկնապատկել են TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդի միջոցների ծավալը՝ 201 միլիոն դոլարից հասցնելով 402 միլիոնի:
Այս տվյալները ներկայացրել է ԱՄՆ կառավարության պաշտոնական ծախսերի շտեմարանը (USAspending.gov)՝ մատնանշելով, որ նախագծի իրականացման համար այս միջոցների համար որպես հիմնական օգտագործման վայր նշված է Հայաստանը։
Տեղեկատվության համաձայն՝ ֆինանսավորումը կապված է Trump Route for International Peace and Prosperity (TRIPP) հաղորդակցային նախաձեռնության հետ, որը նախատեսում է Հայաստանի Հանրապետության հարավով անցնող տրանսպորտային երթուղու զարգացում՝ Հարավային Կովկասը Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքին կապելու նպատակով։
Հրապարակված տվյալների համաձայն՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն 2026 թվականի հունվարի 30-ին TRIPP+Enterprise Fund-ին հատկացրել է 201 միլիոն դոլարի դրամաշնորհ, որի իրականացման ժամկետը սահմանվել էր մինչև 2036 թվականի դեկտեմբերի 31-ը։
Հուլիսի 16-ին դրամաշնորհի պայմաններում կատարված փոփոխությամբ ֆինանսավորման պարտավորությունը հասցվել է 402 միլիոն դոլարի՝ առանց ծրագրի ավարտի ժամկետի փոփոխության։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Թողնել պատասխան