Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը միջամտել է Ի…

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը միջամտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացին։ Նրա խոսքով՝ Իսրայելի կողմից այդ փաստի ընդունումը լուրջ մտահոգություն էր առաջացրել Բաքվում։ 

«Քանի որ եղբայրական Թուրքիայի շահերն Ադրբեջանի համար միշտ էլ առաջնային են եղել, այդ հարցը մեզ համար անփոփոխ «կարմիր գիծ» է»,- թուրքական Haber Global հեռուստաալիքին հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

«Հենց այդ հարցն առաջացավ, պարոն նախագահի (նկատի ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խմբ.) հանձնարարությամբ Ադրբեջանն սկսեց դիվանագիտական ակտիվ աշխատանք։ Մենք իսրայելական կողմին ենք հասցրել մեր դիրքորոշումը. նման որոշման ընդունումը նախևառաջ անարդար կլիներ, չէր արտացոլի պատմական իրականությունը, և մենք այն անընդունելի ենք համարում»,- հայտարարել է Հաջիևը։
Նրա խոսքով՝ Բաքվի համար դրական էր այն փաստը, որ «իսրայելական կողմը լուրջ է ընդունել Ադրբեջանի մեսիջները»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով