Բարձրահարկի ստվերում Արաբկիր վարչական շրջանի 23-րդ փողոցում կառուցվում է հերթական բնակելի բարձրահարկը՝ 9 հարկից բաղկացած: Կառուցապատողն ու սեփականատերը «Մեծն Էրիկ» ՍՊԸ-ն է։ Կառուցվող շենքից մի քանի մետր այն կողմ գտնվող առանձնատան սեփականատերերը՝ Սիմոն Սիմոնյանը և Աննա Ենգիբարյանը, ամիսներ շարունակ պայքարում են, որ այդ շենքը կառուցվի ըստ օրենքի: Եթե նախագծով հաստատված 9 հարկանի շենքը կառուցվի, իրենք կզրկվեն արևից, արևային կայանն էլ չի աշխատի: Շինթույլտվությունը տրամադրվել է 2026-ի ապրիլին։ Աննա Ենգիբարյանը նշում է, որ իրենցից գրավոր, նույնիսկ բանավոր թույլտվություն չեն հարցրել որպես պատակից հարևանի: Իրենք շինարարության մասին իմացել են միայն շինաշխատանքները սկսվելուց հետո:
Թողնել պատասխան