Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանն ընդգծում է՝ առաջին անգամը չէ, որ Իսրայելում խուլիգանական դրսևորումներ են տեղի ունենում հայկական համայնքի ներկայացուցիչների, հայ քահանաների և հայկական եկեղեցիների նկատմամբ։ Ավելին, դրանք արդեն գրանցվում են գրեթե ամենօրյա ռեժիմով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Արտյոմ Չերնամորյանն անդրադարձավ օրեր առաջ մի խումբ օրթոդոքս երիտասարդ հրեաների հերթական խուլիգանական արարքին, որոնք դարձյալ թիրախավորել էին հայկական վանքերից մեկը։
Թողնել պատասխան