Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին զուգընթաց …

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին զուգընթաց ակտիվացել են նաև քննարկումները, թե տնտեսական ինչ ուղղություններով կարող են երկու երկրները համագործակցություն սկսել, երբ, ի վերջո, բանակցությունների արդյունքում բացվեն սահմաններն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն։
Քաղաքական բանակցություններին զուգահեռ արդեն իսկ որոշակի տեղաշարժեր կան նաև տնտեսական համագործակցության ուղղությամբ։
Մասնավորապես, 2026 թվականի հունիսի 2-ին Թուրքիայի Կարս քաղաքում հանդիպել էին Հայաստանի և Թուրքիայի գործարար շրջանակների ներկայացուցիչները, քննարկել համագործակցության հնարավորությունները։ Արդեն իսկ նախանշվել են նոր հանդիպման վայրն ու ժամկետները. հայ և թուրք գործարարների մասնակցությամբ երկրորդ հանդիպումը կանցկացվի Երևանում՝ 2026 թվականի սեպտեմբերի սկզբին։
Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական գործակցության հնարավորությունների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Թուրքիայի տնտեսական քաղաքական հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) գլխավոր գործադիր տնօրեն, տնտեսագետ Գյուվեն Սաքի հետ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով