Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի…

Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության նորանշանակ միացյալ քարտուղար Ամիտ Թելանգի հետ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունը։
Նշվում է, որ հանդիպմանը, որին ներկա է գտնվել նաև Հնդկաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արկադի Տոնոյանը, քննարկվել են երկու երկրների պաշտպանության համագործակցության, մասնավորապես՝ ռազմարդյունաբերական և ռազմաուսումնական բնագավառի, ինչպես նաև առաջիկա համապատասխան այցերի կազմակերպչական հարցեր:  
Դեսպանության փոխանցմամբ՝ անդրադարձ է կատարվել նաև երկկողմ շփումների ակտիվ շարունակականության ապահովման, փոխգործակցության զարգացման և ռազմավարական բնույթ կրող հարաբերությունների խորացման ուղղություններին:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով