Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է էլեկտրաշարժիչով շարժիչային …

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026թ. օգտոստոսի 4-ը ներառյալ։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
Նշվում է, որ դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը կազմում է 1272 հատ կամ օգտագործվել է 58%-ը, դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 888 հատ կամ օգտագործվել է 93%-ը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով