Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Հայաստանի իշխանություններին կ…

🇦🇲 Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Հայաստանի իշխանություններին կոչ է արել հետ կանչել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների դեմ ներկայացված մեղադրական եզրակացությունը։
⚖️ ՀԲԸՄ-ի գնահատմամբ՝ գործը լուրջ հարցեր է առաջացնում կրոնական ազատության, եկեղեցու ինքնավարության և իրավունքի գերակայության վերաբերյալ։
⛪️ Կազմակերպության կարծիքով՝ եկեղեցուն վերաբերող հարցերը պետք է լուծվեն Հայ առաքելական եկեղեցու կանոնական ընթացակարգերով, ոչ թե քրեական արդարադատության համակարգում։
📄 Գործը վերաբերում է Գարեգին Բ-ին և վեց եպիսկոպոսներին առաջադրված մեղադրանքին՝ դատարանի որոշման չկատարման վերաբերյալ՝ կապված Մասսյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին պաշտոնից ազատելու հետ։
🤝 ՀԲԸՄ-ն հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել իրավիճակի խաղաղ և կառուցողական կարգավորմանը։
📜 Նշվում է, որ Հայաստանի Սահմանադրությունը ճանաչում է ՀԱԵ ինքնակառավարման իրավունքը, իսկ եպիսկոպոսների նշանակման և պաշտոնանկության հարցերը պետք է մնան եկեղեցու իրավասության շրջանակում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով