Հայաստանի կառավարությունը փոխում է երեք նախարարությունների անունները։Արտաքին գոր…

Հայաստանի կառավարությունը փոխում է երեք նախարարությունների անունները։
Արտաքին գործերի նախարարության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունները փոխելու նախագծերն ընդգրկված էին Հայաստանի կառավարության օգոստոսի 6-ի նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում։
Արտաքին գործերի նախարարությունը կդառնա Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով