Corriere della Sera պարբերականը գրել էր, որ Իտալիան քննարկում է ԵՄ-ից դուրս անօ…

🔹 Corriere della Sera պարբերականը գրել էր, որ Իտալիան քննարկում է ԵՄ-ից դուրս անօրինական միգրանտների վերադարձի կենտրոններ ստեղծելու հնարավորությունը։ Հրապարակման նախնական ցանկում նշված էր նաև Հայաստանը։
📌 Սոցցանցերում հրապարակումը ներկայացվեց որպես արդեն կայացված որոշում։ Տարածվեցին պնդումներ, թե Հայաստանը կդառնա միգրանտների «միջանկյալ բնակության» տարածք, իսկ թեման կապվեց նաև «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի և ադրբեջանցիների վերաբնակեցման մասին պնդումների հետ։
🔍 Մինչդեռ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանին նման առաջարկ չի ներկայացվել, և այդ հարցը հայկական կողմի հետ չի քննարկվել։
📝  Corriere della Sera-ն հրապարակեց արդեն փոփոխված ցանկը, որտեղ մնացել էին միայն երեք աֆրիկյան երկիր՝ Ռուանդան, Ուգանդան և Գանան։ Հայաստանը ցանկում այլևս ներառված չէր։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով