Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի արտակարգ և լի…

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Դիմա Հադադի հետ քննարկել է Երևանի ու Բեյրութի միջև հարաբերություններն ու դրանց հետագա զարգացման ուղիները։
Այս մասին հաղորդագրություն է տարածվել Լիբանանի նախագահի «Ֆեյսբուք»-ի էջում։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև լիբանանյան համայնքի դերին ու նրա ներդրմանը Լիբանանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդման գործում։

«Հանրապետության նախագահն ու դեսպան Հադադը նաև անդրադարձել են Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանից ստացված հրավերին՝ մասնակցելու հոկտեմբերի 16-ին Երևանում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին (Leaders’ Summit), որը կանցկացվի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովից (COP17) առաջ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով