«Պաշտպանական կողմը այդպես էլ չստացավ ոչ մեղադրական ակտը, ոչ մեղադրական եզրակացու…

«Պաշտպանական կողմը այդպես էլ չստացավ ոչ մեղադրական ակտը, ոչ մեղադրական եզրակացությունը, ոչ էլ առաջին ատյանի դատավճիռը»։ Սա հատված է Բաքվում գերության մեջ պահվող Դավիթ Իշխանյանի՝ այսօրվա ձայնային ուղերձից։
Ես վստահ եմ՝ սա այնքան հորինված «գործ» է, որ Ադրբեջանն անգամ չի ուզի բաց ու հրապարակային ներկայացնել, թե ինչ «դատավճիռ» է կայացվել։ Որքան տեղյակ եմ՝ այս պահի դրությամբ միայն Վարդանյանի ընտանիքն է ստացել այդ տեքստը, որի հիման վրա էլ դիմել են ՄԻԵԴ։ Ընդ որում, ասեմ, որ ադրբեջանական կողմն արդեն գրում է մամուլում, որ ՄԻԵԴ-ի որոշումը պարզ է, քանի որ այն իբր «հայամետ» կառույց է։ Առհասարակ ադրբեջանական կողմը խնդիրներ տեսնում է հայերի մեջ, հայկական լոբբիի մեջ, հայկական պատմության մեջ, մշակույթի, եվրոպական կառույցների, քրիստոնեության մեջ, բայց ոչ երբեք՝ իրենց հայատյաց, վտանգավոր պետական քաղաքականության մեջ։

Ինչևէ, երկու օրից արդեն կլրանա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված թղթի մեկ տարին։ Այն ժամանակ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Թրամփն ասաց, որ եթե Ալիևին դիմի գերիների թեմայով, վերջինս դա չի մերժի։ Մեկ տարի է՝ չիմացանք՝ դիմեցին, թե ոչ։ Կարևորը արդյունքն է. այդ մարդիկ դեռ Բաքվում են՝ անհիմն, շինծու մեղադրանքներով, որոնք ադրբեջանական կողմն անգամ ամբողջապես չի ցանկանում հրապարակել՝ հասկանալով դրանց ողջ աբսուրդը։ ՀՀ իշխանության պետական շահին միտված աշխատանքի դեպքում մեր բոլոր գերիները վաղուց վերադարձած կլինեին․․․

https://www.youtube.com/watch?v=IiVTfMcQYkQ

Դատող կողմի համար այս դատավարությունը տապալված է. Դավիթ Իշխանյան

📌 Միացե՛ք մեր Patreon-ին
Patreon — https://patreon.com/HETQ
📌 Միացե՛ք մեր Boosty-ին
Boosty — https://boosty.to/hetqtv/
📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
#Ադրբեջան ի կողմից գերեվարված #Արցախ ի…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով