🇦🇲🇪🇺 Փաշինյանը ԵԱՏՄ նիստին խոսել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհնարինության մասին։
📌 «Առանց նախնական ինստիտուցիոնալ աշխատանքի հնարավոր չէ այս հարցն առաջադրել ՀՀ քաղաքացիների լուծմանը, և նույնիսկ դրանից հետո անհրաժեշտ է դիմել ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտով: Դրանից հետո էլ պետք է ստանալ ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ։
🔸 Առանց թվարկված փուլերի առնվազն մեծ մասն անցնելու հանրաքվեի անցկացումը կլինի անբովանդակ և կնշանակի, որ մենք ակնկալում ենք քաղաքացիներից մի հարցի պատասխան, որն այս պահին գոյություն չունի: Կնշանակի՝ մենք ՀՀ քաղաքացիներին ընտրության առաջ ենք կանգնեցնում այլընտրանքների միջև, որոնցից մեկը գոյություն չունի։ Դա անհարգալից է լինելու ժողովրդի հանդեպ և անտրամաբանական»,- ասել է Փաշինյանը իր ելույթում։ |arm.sputniknews.ru|
Փաշինյանը հայտարարում է, որ այս փուլում ԵՄ և ԵՏՄ միջև ընտրություն կատարելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան։
Թողնել պատասխան