Գարեգին Բ-ի գործը քննող դատավոր Հովհաննես Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնելԱմենայ…

Գարեգին Բի գործը քննող դատավոր Հովհաննես Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և ևս 6 բարձրաստիճան հոգևորականի գործը քննող Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին դատական նիստից հետո հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ ինքնաբացարկի հիմքում դրվել է այն փաստարկը, որ դատավոր Հակոբ Մանուկյանը եղել է փաստաբան և նրան արտոնագիրը հանձնել է Արա Զոհրաբյանը, որպես Փաստաբանների պալատի նախագահ։ Դատավորը նշել է, որ անկողմնակալ դիտորդի մոտ կարող էր օբյեկտիվության կասկած առաջացնել։
Արա Զոհրաբյանը նշեց, որ թեև այդ հանգամանքը չէր կարող կաշկանդել դատավորին, սակայն ուրախ էր, որ նա փաստացի հրաժարվելով գործի քննությունից, մաս չի կազմի, նրա բնորոշմամբ՝ խայտառակ դատավարությանը։
Նշենք, որ դատավորի ինքնաբացարկից հետո գործը մակագրվելու է նույն դատարանի այլ դատավորի։

Գարեգին Բ-ի գործը քննող դատավոր Հովհաննես Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել

Ինքնաբացարկի հիմքում դրվել է այն փաստարկը, որ դատավոր Հակոբ Մանուկյանը եղել է փաստաբան և նրան արտոնագիրը հանձնել է Արա Զոհրաբյանը,…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով