Իսկ գիտեի՞ք, որ տակավին 17-րդ դարի հայ բանագնաց և օրիենտալիստ Պետրոս Ապետիքը ճշտությամբ նկարագրել է ՔՊ-ի ներսում տիրող վախերը և ընդդիմադիր դաշտի մասնատվածությունը։ Ահա այդ հատվածը՝ հեղինակի «Քառասնասյուն» (Վիեննա, 1678, էջք 341-342) երկից։
«… Քանի որ առիթ է հարուցվել՝ խոսելու թուրքերի մասին, զանց չպիտի առնեմ հուշարժան մի բան պատմել հարցասեր ընթերցողին։ Այն մասին, թե քրիստոնեից այս ոխերիմ թշնամիներն ինչ են մտածում նույն այդ քրիստոնյաների մասին, և ուստի՝ սովորություն ունեն իրենց տաճարներում միաձայն աղոթելու․ “Hala Kafier Lere birlich vermefin.”, որ ասել է թե՝ «թող Աստված միասնություն և խաղաղություն չպարգևի անհավատներին», որով անօրենները նկատի ունեն քրիստոնյաներին։ Քանզի վախենում են քրիստոնեից ձեռքով իրենց վերջնական ոչնչացումից (և թող Աստծո բարեհաճությամբ ի կատար ածվի սա նրանց վրա)։
Այս բարբարոսներն ինքնապես ընդունում են, որ մի օր անհավատների, այն է՝ քրիստոնեից զորությամբ հարկադրվելու են թողնել իրենց տիրապետությունը, որ, ըստ իրենց իսկ համոզմունքի, ձեռք են բերել Մուհամեդի շնորհով, ինչից հետո վերստին պիտի փախչեն դեպի վերջին հանգրվանը՝ Արաբիա, որ է իրենց մարգարեի հայրենիքը։
Թող Աստված կատարի այս բանը, որ Աստծո Սուրբ եկեղեցին, բաղձացած ցնծությունների մեջ, օրհներգակից դառնա Զաքարիային՝ ասելով․ «փրկութիւն՝ մեր թշնամիներից», ինչպես և «մեր Աստծու գթառատ ողորմութեան շնորհիւ, որով բարձունքից արեգակը մեզ կ’այցելի»։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Թողնել պատասխան