🇮🇷🇴🇲 Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Օմանի հետ Հորմուզի նեղուցում նավագնացության նոր ուղիներ սահմանող համաձայնագիրը գտնվում է վերջնական փուլում, հայտնում է Reuters-ը:
📌 Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նախօրեին հայտարարել է, որ չի վերաբացի Հորմուզի նեղուցը, որը կենսական նշանակություն ունի համաշխարհային տնտեսության համար, քանի դեռ ԱՄՆ-ն չի կատարել Թեհրանի կողմից ներկայացված պայմանները, այդ թվում՝ պատերազմի հետևանքով պատճառված վնասների համար փոխհատուցում տրամադրելու պահանջը։ |azatutyun.am|
🇮🇷❌ Պաշտոնական Թեհրանը հերքել է Թրամփի հայտարարությունը բանակցությունների մասին: 🗣 «Այս պահին մենք որևէ բանակցություն չունենք ԱՄՆ-ի հետ։ Այժմ բանակցություններ են ընթանում Օմանի հետ՝ Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկություն ապահովող երթուղու վերաբերյալ համաձայնության…
Թողնել պատասխան