Նիստի ընթացքում ՔՊ-ական պատգամավորները, այդ թվում՝ Ռուբեն Ռուբինյանը, մի քանի …

🔹 Նիստի ընթացքում ՔՊ-ական պատգամավորները, այդ թվում՝ Ռուբեն Ռուբինյանը, մի քանի անգամ հիշեցրին ԱԺ նախագահի տեղակալի պարտականությունների մասին։
🗣«Ես կրկին հիշեցնեմ, որ ըստ ԱԺ կանոնակարգ սահմանդրական օրենքի՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալն, ի թիվս այլ, փոխարինում է ԱԺ նախագահին կամ իրականացնում է Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված այլ հանձնարարություններ, նախագահի հանձնարարություններ»,- ասաց ՔՊ-ական, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հարցնելով Վարդևանյանին, թե արդյոք որևէ մեկնաբանություն ունի այս համատեքստում։
🗣 «Պարոն Ռուբինյան, կարծում եմ՝ ձեր մասնագիտացումը իրավունքի ոլորտում չէ։ […] Եթե դրա վերաբերյալ անհամաձայնություն լինի, վստահ եմ՝ կարող է լինել մասնագիտական քննարկում»,- պատասխանեց ընդդիմադիր պատգամավորը։
📢 «Ամեն դեպքում ինչ կանոնակարգ օրենքում գրված է, հստակ է գրված, և ընդհանրապես պետք չէ իրավաբան լինել, որ մարդ կարողանա մեկ նախադասություն կարդալ և այն մեկնաբանել»,- արձագանքեց Ռուբինյանը։
🔶Ազգային ժողովի նիստում ընդմիջում է։ Պատգամավորները հեռացան քվեարկության։ Դրանից հետո հայտնի կդառնան ԱԺ նախագահի 3-րդ տեղակալի ընտրության արդյունքները։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով