🇷🇺🇦🇲 Ռուսաստանը կարող է վերանայել Հայաստանին էներգակիրների մատակարարման պայմանները. ռուս քաղաքագետ
Եվրոպական Միության հետ Հայաստանի հնարավոր սերտ մերձեցման դեպքում Մոսկվան կարող է վերանայել Երևանին էներգակիրների մատակարարման մոտեցումները։ Այս մասին Лента պարբերականի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Կրիլովը, փոխանցում է RegionMonitor-ը։
«Մի բան է, երբ Ռուսաստանը տնտեսական հարաբերություններ է կառուցում Եվրասիական տնտեսական միության իր դաշնակիցների հետ, և բոլորովին այլ բան, երբ երկիրը հայտարարում է Եվրոպական Միությանն անդամակցելու մասին»,- ընդգծել է Կրիլովը։
Քաղաքագետի կարծիքով՝ հայկական գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ կիրառված սահմանափակումներից հետո Ռուսաստանի հաջորդ քայլը կարող է լինել Երևանի համար էներգակիրների արտոնյալ մատակարարման ռեժիմի վերանայումը։ Միևնույն ժամանակ, փորձագետը նկատել է, որ չնայած հակառուսական պատժամիջոցներին՝ Մոսկվան շարունակում է էներգակիրներ մատակարարել ԵՄ երկրներին։
@armgeopolitic

Թողնել պատասխան