⛪️ Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին և Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսներին։
📣 «Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի և Եկեղեցու սրբազան եպիսկոպոսների նկատմամբ դատական գործընթացների դիմելը և նրանց քրեական հանցագործությունների մեղադրանքներով աշխարհիկ ատյանների առջև կանչելը խորապես վիրավորում է Հայ Եկեղեցու նվիրապետական արժանապատվությունը։
🔺 Այս ցավն ավելի է խորանում, երբ անտեսված են թվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Եկեղեցու առաքելությանը տրված երաշխիքներն ու մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները»,- ասված է պատրիարքության տարածած հաղորդագրության մեջ։ |azatutyun.am|
📌 Մեր հոգևոր եղբորը` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեփահառին դատարան կանչելն անընդունելի է և դատապարտելի։ Այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը տարածված հաղորդագրությունում։ 📣 «Երկու Վեհափառներս մնայուն կապի մեջ ենք իրար հետ եւ խորհրդակցում…
Թողնել պատասխան