🇪🇺 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպական առաջնորդների հրատապ գագաթնաժողով է հրավիրել, որը տեղի կունենա երկուշաբթի Փարիզում: Հանդիպման հիմնական նպատակն է քննարկել Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի նոր քաղաքականությունը և դրա հետևանքները:
📌 Գագաթնաժողովը հրավիրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ խաղաղության անջատ բանակցություններ սկսելու որոշումից հետո: Վերջին շաբաթվա ընթացքում Թրամփը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
🔸 Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, որը նույնպես մասնակցելու է Փարիզի գագաթնաժողովին, հայտարարել է, որ «Միացյալ Թագավորությունը կաշխատի՝ ապահովելու ԱՄՆ-ի և Եվրոպայի միասնությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ դաշինքում որևէ բաժանում շեղի մեր ուշադրությունը արտաքին թշնամիներից»: |civilnet.am|

Leave a Reply