ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԹԻՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈՒՆԸ———Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևոր…

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԹԻՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈՒՆԸ
———
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանի կողմից օգոստոսի 6-ին Հանրային հոռուստաընկերությանը տված հարցազրույցում Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հնչեցված հայտարարությունների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում արձանագրել հետևյալը։
Քննչական մարմնի ներկայացուցչի կողմից հանրությանը ներկայացված այն պնդումները, թե Անդրանիկ Թևանյանը, իբր, 622.000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց ձեռք է բերել պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ, այն թարգմանել և փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի, ինչպես նաև այն, թե այդ փաստաթուղթը նրան փոխանցել է Արեգնազ Մանուկյանը, չեն համապատասխանում իրականությանը։
Մասնավորապես, նման փաստական հանգամանքներ որևէ անձի առաջադրված մեղադրանքում առկա չեն, իսկ քրեական վարույթի նյութերում դրանց վերաբերյալ հաստատող ապացույցներ չկան։ Ուստի պաշտպանության կողմը ամբողջությամբ հերքում է վերոնշյալ հայտարարություններում արված պնդումները։
Մանրամասն՝ այստեղ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով