Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպ…

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին՝ Եգիպտոսի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ 
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խնդրելով իր շնորհավորանքները փոխանցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին։
«Մեր երկու ժողովուրդների հազարամյա պատմության ընթացքում մենք չենք ունեցել պատմական էջ, որտեղ խնդիրներ են եղել երկու երկրների ժողովուրդների միջև, և սա շատ գնահատելի է։ Գնահատելի է այն առումով, որ մենք անկախությունից հետո լավագույն ավանդույթները շարունակում ենք։ Մեր կառավարությունը, իշխանությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու, ամրապնդելու և զարգացնելու հարցում»,- մասնավորապես ասել է նախագահը։
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահ Խաչատուրյանին ընդունելության և շնորհավորանքի համար։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով