Կոսմետիկայի վաճառքով զբաղվող երեք տնտեսվարող կենթարկվի վարչական պատասխանատվությա…

Կոսմետիկայի վաճառքով զբաղվող երեք տնտեսվարող կենթարկվի վարչական պատասխանատվության
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը «Հետքի» ուսումնասիրությունից հետո ստուգումներ է իրականացրել երեք տնտեսվարողի մոտ։ Երեք դեպքում էլ արձանագրվել են կոսմետիկ արտադրանքի մակնշման պահանջների խախտումներ։
«Հետքը» հուլիսի 3-ին հարցում էր ուղարկել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ տեղեկացնելով կոսմետիկայի շուկայում մեր արձանագրած խախտումներն ու դրանց մանրամասները, որից հետո տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել «Էլիքս» ՍՊԸ-ում («Մարի» հանրախանութ), «ՄԲՄ» ՍՊԸ-ում և «Նաիրի Գյուլումչյան Գեղագործ» ԱՁ-ում («Օրիգինալ բուտիկ» խանութ)։

Կոսմետիկայի վաճառքով զբաղվող երեք տնտեսվարող կենթարկվի վարչական պատասխանատվության

Տեսչական մարմինը տեղեկացրել է, որ հայտնաբերված խախտումների հիմքով երեք տնտեսվարողներն էլ կենթարկվեն վարչական պատասխանատվության։ 

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով