Հունգարիայի խորհրդարանն այսօր երկրի նախագահի պաշտոնում ընտրել է 73-ամյա իրավաբա…

🇭🇺 Հունգարիայի խորհրդարանն այսօր երկրի նախագահի պաշտոնում ընտրել է 73-ամյա իրավաբան, Գերագույն դատարանի նախկին նախագահ Անդրաշ Բակային։
🔸 Նրա օգտին են քվեարկել 199-տեղանոց հունգարական խորհրդարանի անդամներից 140-ը։
🔸 Հունգարիայի նորընտիր նախագահը հայտնի է երկրի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի հանդեպ որդեգրած սուր քննադատական մոտեցումներով։
📌 Հունգարիայի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել երկրի Սահմանադրության մի շարք դրույթների փոփոխությունից հետո, ինչի արդյունքում նախկին նախագահ Տամաշ Շույոկի լիազորությունների ժամկետը կրճատվել էր։ |azatutyun.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով