Սրանից տարիներ առաջ ես իմ մի շարք հարցազրույցներում ու գրառումներում բացատրել եմ…

Սրանից տարիներ առաջ ես իմ մի շարք հարցազրույցներում ու գրառումներում բացատրել եմ հանրահայտ մի բան։ Բոլոր երկրներն էլ անցել են վայրի կապիտալիզմի ու նախնական կապիտալի ոչ օրինական ճանապարհով կուտակման շրջանը։ Բայց դրանից հետո մի շարք երկրներում այդ կապիտալը կուտակած անձինք հասկացել են, որ այսուհետ շուտափույթ կերպով պետք է ստեղծել խիստ իրավական երկիր, որի պարագայում էլ ոչ մեկը իրենցից չի խլի իրենց կուտակած կապիտալները այդ վայրի ձեւերով։ Ու այդ գիտակցման ու իրավական պետություն կառուցելու պարագայում պաշտպանվել է եւ իրենց կապիտալը, եւ շարքային քաղաքացիների իրավունքները։ Ու բոլորը ստացել են նորմալ երկիր։ Այլ պարագայում, եթե այդ գիտակցումը չի եղել, արատավոր այդ շղթան հա շարունակվել է, որի արդյուքնում տուժում են բոլորը, եւ այդ օլիգարխները, եւ շարքային մարդիկ, ու պետությունն էլ ուղակի չի կայանում։ Մի 15-20 տարի առաջ ես բացատրում էի, որ հայ օլիգարխները եթե խելք ունենան, ապա քանի որ նախնական կապիտալները բոլ-բոլ կուտակել են, առաջինը իրենք պետք է շահագրգռված լինեն կառուցելու խիստ իրավական երկիր, այլ պարագայում իրենք ունենալու են շատ տխուր ավարտ։ Եթե այդ արատավոր շղթան չի կտրվում, հայտնվելու են նոր իշխանություններ, աճեցնելու են իրենց սրտի օլիգախներին, իսկ հներին էլ ժանրի կանոններին համապատասխան ուտելու են։ Հին օլիգարխները իրենց բթամտութնունից ու ագահությունից ելնելով այս պարզ սխեման կամ չհասկացան, կամ էլ արհամարհեցին, ու այն ինչ այսօր կատարվում ա, դա այդ պարագայում լրիվ օրինաչափ ա։ Ընդ որում, ներկայիս նեօօլիգարխներն էլ եթե խելքի չգան, հաջորդ իշխանությունների ժամանակ հայտնվելու այս նույն վիճակում, անգամ շատ ավելի կոշտ հետեւանքներով։ Կամ բոլորը միահամուռ կառուցում են իրավական պետություն, ու իրենց այդ պարագայում զգում պաշտպանված, կամ այս արատավոր գործընթացները հա շարունակվելու են ու դուք էլ մի օր դաժանորեն բնաջնջվելու եք…
Արգիշտի Կիվիրյան
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով