Այսօր առավոտյան մահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Իր ֆեյսբուքյան էջում նր…

❗️Այսօր առավոտյան մահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Իր ֆեյսբուքյան էջում նրա խնդրանքով հրապարակվել է հրաժեշտի խոսք
🗣 «Լինելով «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, որի նպատակն էր ազատագրել Արցախը, այսօր իմ պատասխանատվությունն ու միաժամանակ անզորությունն եմ զգում Արցախի հարցում։ Չեմ ցանկանում տեսնել հայրենիքիս վերջնական կործանումը, չեմ ցանկանում, որ իմ պահվածքի պատճառով հետապնդվեն իմ զավակները, նաև իմ տրամադրությամբ և առողջությամբ բեռ դառնալ հարազատներիս, ընկերներիս համար։ Կյանքն ինձ համար այլևս դարձել էր տառապանք, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես», – նշված է նամակում։
📌 Հարազատները նշում են, որ տևական և անբուժելի հիվանդությունից տառապանքները չերկարաձգելու համար Ավետիք Իշխանյանը հրաժարվել էր արհեստական սնուցումից։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *