🔶 Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետները որոշվում են ոչ թե ինչ-որ մեկի կողմից, այլ հայտնի առավելագույն թույլատրելի ժամկետներով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12–ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
🗣 «Կա շահագործման ժամկետ։ Դա չի որոշում ոչ Հայաստանի կառավարությունը, առավել ևս՝ Ադրբեջանի կառավարությունը, ոչ էլ որևէ այլ կառավարություն, քանի որ խոսքը վերաբերում է շահագործման ֆիզիկապես առավելագույն թույլատրելի ժամկետին։ Դա 2036 թվականն է։ Ով ինչ էլ ասի»,- նշել է Եղոյանը։
🔹 Նրա խոսքով՝ այս ժամկետը սահմանված է փաստաթղթերով, և իրենք արդեն հայտարարել են նոր ատոմակայանի կառուցման մտադրության և արտասահմանյան գործընկերների հետ բանակցությունների մասին։ |news.am|
📌 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին հարցազրույցում նշել է, թե Մեծամորի ատոմակայանը «սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար, և վաղ թե ուշ պետք է փակվի»։

Թողնել պատասխան