3 տարի «ընթացքի մեջ». Վաղարշապատում վթարված մեքենաները շարունակում են կայանել փո…

3 տարի «ընթացքի մեջ». Վաղարշապատում վթարված մեքենաները շարունակում են կայանել փողոցում
Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի զգալի հատվածը, որտեղ գտնվում են նաև մարզի ընդհանուր իրավասության դատարանի, Ոստիկանության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Վաղարշապատի բաժնի շենքերը, ինչպես նաև գործում են փաստաբանական գրասենյակներ ու սննդի օբյեկտներ, երկու կողմից վերածվել է Ոստիկանության «հատուկ պահպանվող տարածքի»։ Տարածքի սղության պատճառով արգելանքի տակ դրված մեքենաները կանգնեցնում են նաև մայթերին հարակից հատվածներում։ Պոլիէթիլենային տոպրակներով ծածկված, երբեմն էլ ամբողջությամբ մետաղի ջարդոնի վերածված մեքենաները հանգրվանում են փողոցի եզրերին, քանի որ Ոստիկանության Վաղարշապատի բաժինը հատուկ պահպանվող տարածք չունի։ 
«Հետքը» դեռ երեք տարի առաջ գրել էր, որ «հատուկ պահպանվող տարածքի» կամ, այլ կերպ ասած, տուգանային հրապարակի էր վերածվել փողոցի միայն մեկ կողմը։ Այժմ մեքենաներով են լցվել փողոցի երկու կողմերը, ինչի հետևանքով դատարան, Ոստիկանություն կամ միգրացիայի բաժին այցելողները հաճախ չեն ունենում մեքենան կայանելու հնարավորություն։
3 տարի անց ՆԳՆ-ից էլի ասում են, որ «գործընթացը գտնվում է ընթացքի մեջ», սակայն հայտնի չէ, թե այդ ընթացքը երբ է ավարտվելու:
🔗Մանրամասները` ԱՅՍՏԵՂ

3 տարի «ընթացքի մեջ». Վաղարշապատում վթարված մեքենաները շարունակում են կայանել փողոցում

3 տարի անց ՆԳՆ-ից էլի ասում են, որ «գործընթացը գտնվում է ընթացքի մեջ», սակայն հայտնի չէ, թե այդ ընթացքը երբ է ավարտվելու:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով