Հայաստանում անշարժ գույքի շուկան ադապտացիայի փուլում է, իսկ Երևանում բնակարան ձե…

Հայաստանում անշարժ գույքի շուկան ադապտացիայի փուլում է, իսկ Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է ավելի թրենդային։
Կառավարության հերթական նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Հայաստանում բնակարաններ են ձեռք բերում բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ և հայկական սփյուռքի ներկայացուցիչներ։
«Մեր անշարժ գույքի շուկան ադապտացիայի շատ տիպիկ օրինակ է ցույց տալիս։ Երևանում այսօր բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային, և ես ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ բնակարաններ են ձեռք բերում Հայաստանում»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որոնք թույլ կտան ոչ միայն չվնասել այս դինամիկային, այլև այն ավելի ակտիվացնել։
«Մենք պետք է կարողանանք անշարժ գույքի շուկայի հետ կապված գործարքները հեշտացնել, բայց մյուս կողմից՝ վստահելիության մակարդակը չնվազեցնել, ընդհակառակը՝ բարձրացնել»,- նշեց Փաշինյանը։
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն էլ տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է անշարժ գույքի շուկային վերաբերող նախաձեռնությունների ներկայացում։
«Առաջիկայում մենք անշարժ գույքի շուկայի վերաբերյալ բազմաթիվ նախաձեռնություններ ենք ներկայացնելու, որոնք թույլ կտան զարգացնել անշարժ գույքի կառավարման օրակարգը, անշարժ գույքի շուկան Հայաստանում, զարգացնել տարածական տվյալների ենթակառուցվածքը, ներդնել նոր գործիքակազմեր՝ անշարժ գույքի շուկայի վերլուծության ուղղությամբ»,- ասաց Թովմասյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ 2027 թվականին նախատեսվում է Հայաստանում անցկացնել միջազգային միջոցառում՝ շուրջ 40 պետությունների պատասխանատու կառույցների մասնակցությամբ։
«Մարտ ամսին կհյուրընկալենք մեր գործընկերներին, ինչը ևս կբարձրացնի Հայաստանի Հանրապետության ճանաչելիությունը»,- ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով