Վրաստանի և Ռուսաստանի միջև գտնվող «Կազբեգի-Վերին Լարս» սահմանային անցակետը փակվե…

Վրաստանի և Ռուսաստանի միջև գտնվող «Կազբեգի-Վերին Լարս» սահմանային անցակետը փակվել է Դևդորակիի կիրճում ջրի մակարդակի բարձրացման պատճառով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարությունը։
«Դևդորակիում տեղադրված վաղ նախազգուշացման համակարգը, որը հայտնաբերում է գետի հունի նույնիսկ աննշան փոփոխությունները, ազդանշան է ստացել։ Արձանագրության համաձայն՝ անցակետում գտնվող քաղաքացիները, այնտեղ աշխատող պարեկային ոստիկանության ու սահմանային ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները տարհանվել են», — նշվել է հայտարարության մեջ։
Ներքին գործերի նախարարությունը հավելել է, որ որպես կանխարգելիչ միջոց՝ սահմանի մոտ գտնվող Գվելեթի գյուղի մոտ սահմանափակվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
«Կազբեգի-Վերին Լարս» սահմանային անցակետը Վրաստանը Ռուսաստանի հետ կապող միակ գործող անցակետն է։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով