«Գազպրոմ Արմենիա» ընկերության չորս աշխատակից և Քաղաքաշինության, տեխնիկական և հր…

👮 «Գազպրոմ Արմենիա» ընկերության չորս աշխատակից և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մեկ պաշտոնատար անձ են ձերբակալվել կաշառքի գործով, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
🔸 Ըստ իրավապահների՝ քրեական վարույթն առնչվում է նորակառույց շենքերի գազամատակարարման գործընթացում թույլ տրված խախտումներն անտեսելու և դրանց պայմաններում դրական եզրակացություն տրամադրելու դիմաց կաշառք տալու դեպքերին։ |azatutyun.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով