🔹 «Ես տեսնում եմ պատգամավորներից այնպիսի ատելության զգացում․․․ մի հատ հանգամանք ընդգծենք՝ պետք է, որ Հայաստանի Հանրապետության ներսում ատելությունը մեղմելուն ուղղված գործողություն լինի»,- Ազգային ժողովում հայտարարել է Աժ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անգամ Արամ Վարդևանյանը՝ ներողություն խնդրելով քաղաքացիներից խորհրդարանի նիստերին բովանդային արժեք չունեցող ելույթների համար։
🗣 «Ազգային ժողովում ելույթները կարող են լինել սուր, կարող են լինել վիրավորական, կարող են լինել անընդունելի և այլն, այդ ժամանակ ի՞նչ է պետք անել: Մենք սահմանափակված ենք Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով՝ նախազգուշացում, խոսափողի անջատում, մեկ նիստի խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում»,- ասել է նա:
🔶 Նրա խոսքով՝ նիստը նախագահը երբեք չպետք է սրի իրավիճակը․ «Դուք ձեր գնահատմամբ սխալին սխալով եք արձագանքում, դուք ձեր գնահատմամբ ոչ ճշտին նույնությամբ կամ մի բան ավել եք արձագանքում»,- նշել է Վարդևանյանը:
🔶 Ազգային ժողովում այսօր եզրափակիչ ելույթով հանդես եկավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Սարգիս Խանդանյանը։ 🔹 Նրա ելույթի ավարտից հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը…
Թողնել պատասխան