🇷🇺 Ռուսաստանի ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցությունը երեկ վերաքննիչ բողոք է ներկայացրել Գերագույն դատարան՝ Պետդումայի ընտրություններին իր ներկայացրած դաշնային ցուցակի գրանցումը չեղարկելու որոշման դեմ:
📌 Գերագույն դատարանը իր որոշումը հրապարակել էր օգոստոսի 10-ին՝ իշխանամետ և ազգայնական «Ռոդինա» կուսակցության հայցի հիման վրա:
🔹 Վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո «Յաբլոկո»-ի նախագահ Նիկոլայ Ռիբակովը հայտարարել է, որ կուսակցության փաստաբանները լիովին ապացուցեցին, որ «Յաբլոկո»-ին ընտրություններից դուրս թողնելու համար որևէ հիմք չկար ներկայացված մեղադրանքներից և ոչ մի կետով։ |azatutyun.am|
🇷🇺 Ռուսական «Յաբլոկո» ընդդիմադիր կուսակցությունը հայտարարում է, որ շարունակելու է պայքարը՝ չնայած Ռուսաստանի իշխանությունների կողմից աճող ճնշմանը, որի հետևանքով կուսակցությունը զրկվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։…
Թողնել պատասխան