Առաջիկա 5 օրերին Հայաստանի ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանի բարձրացում առանձնապես չի կանխատեսվում։
Այդ մասին հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ առաջիկա 5 օրերին ևս հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանի բարձրացում առանձնապես չի կանխատեսվում։
Ամենաշոգ գոտում՝ Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում, առաջիկա օրերի ընթացքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին հիմնականում կտատանվի 33-35 աստիճանի սահմաններում։
Օգոստոսի 16-ի երեկոյան ժամերին, օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում, այդ թվում նաև Երևանի առանձին հատվածներում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ օգոստոսի 17-ի ցերեկվանից սկսած՝ տեղումները երեկոյան ժամերին հիմնականում կպահպանվեն Շիրակում, Լոռիում և Տավուշում։
Հանրապետության մյուս շրջաններում կգերակշռի առանց տեղումների եղանակը»,- մանրամասնել է Գագիկ Սուրենյանը։
https://cdn4.telesco.pe/file/72f293053c.mp4?token=hd0_Hh0Vw3RrPUTm8YpPLmqyZ6rqYk1WD-Apy4KAS_rzG28ew76yybQ4DIae0M5BOkDUTPTzlVeCuYRktLo5gWsMY-fk3Wwg6kEnAwY_85Qs7zxgrGWHKCc8HcrFPJTqgYRGv7WKWa6TS6iHUvqHKWpO5KkdBZfaU8cVkf-Y00eFfp-yOyHkCCGv5FvXYaIX98af4kjk2lZDf5e-4szLql1Ni0CLEAZaGbZpyN7MRgC8cwtwom838zL309rQrD0JxiM5rWw1B9mEWvcjOKsXuJvXG8gdcacPdXHMLVGxTVROt0L5G5Y7KcSD65ut8AqzCc9eKSvXzwhe6zs_mK71Long020Hc0P-iBiSXzWOraNEBEHvHFn6wwQRwRuqqA1VL8PTCDl492CMVkfcrQCe1zDQx0X1gca0rWTpQsJjv9Qmrka5xM_N4RyI4jFrvoFnnph5rZjPrhsbtksUddA2FrXkgBbxuBskbyRohXYGxlT1b4D4f6J-0Ceqx7xoXbhQtNW-mkLeoj—1RZkh5UiYon7s9n0yRAv6km82f5DQaH10AlbYxo_7cwS-RNFUqFIzlp0RDu3MB6RSGZsJ4OVcrmjc0QH9gbvm6qtWDcR0pHi1Y60MaHt_FrOFiXD67zAx5JvvUJ6Rg3sBSXcZCGDIiuTHjTIOKyDSAk6ZcP23ys
Թողնել պատասխան