ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 14-ին ելույթ ունենալով Մյունխենի անվտանգու…

🇺🇸🇪🇺 ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 14-ին ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովին, քննադատել է եվրոպական պետությունների քաղաքականությունը՝ միգրացիայի, խոսքի ազատության և անվտանգության ոլորտներում։
🔸 Վենսը հայտարարել է, որ Եվրոպան պետք է «նախաձեռնություն վերցնի սեփական անվտանգությունն ապահովելու հարցում»։
🔸 Բացի այդ, քաղաքական գործիչը կոչ է արել եվրոպական երկրներին փոխել միգրացիոն քաղաքականությունը։
📌 Ամերիկացի քաղաքական գործիչն իր ելույթում անդրադարձել է Մյունխենում 24-ամյա աֆղանցու՝ ցուցարարների վրա մեքենայով մխրճվելու դեպքին։ «Ինչո՞ւ դա տեղի ունեցավ: Սա սարսափելի պատմություն է, ու մենք շատ անգամ ենք լսել նման դեպքերի մասին Եվրոպայում և, ցավոք, նաև Միացյալ Նահանգներում», – ասել է Վանսը, ապա հավելել․ «Այս մայրցամաքում ոչ մի ընտրող չի քվեարկել միլիոնավոր չստուգված ներգաղթյալների համար դռները բացելու օգտին»: |factor.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *