Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ դիվանագիտա…

Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ դիվանագիտական, կուլիսային տարբեր հարթակներում Թուրքիան փորձում է պաղեստինյան խնդրում ոչ թե ուղղակի դիտորդի կամ խորհուրդ տվողի, այլ որոշում ընդունողի, մասնակցի կամ մեծ լիազորություններով օժտված միջնորդի դեր ունենալ, և հենց այդ քաղաքականության ծիրում է դիտարկվում նաև Պաղեստինի ղեկավարի վերջին այցը Թուրքիա։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ռուբեն Մելքոնյանն անդրադարձավ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մահմուդ Աբասի հանդիպմանն ու այդ համատեքստում այն հարցին, թե ինչ դերակատարություն ունի Թուրքիան պաղեստինաիսրայելական խնդրի կարգավորման գործում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով