ՀԱՊԿ-ը մինչև հիմա չի ճանաչել Հայաստանի սահմանները, որոնցով մեր երկիրն անդամակցե…

🔶 ՀԱՊԿ-ը մինչև հիմա չի ճանաչել Հայաստանի սահմանները, որոնցով մեր երկիրն անդամակցել է կառույցին: ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի սպառնալիքին, ըստ որի Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից, որից հետո հեռացնել:
🔹 Հովհաննիսյանը հիշեցրել է, որ անվտանգային այդ կառույցը դեռ պետք է պատասխանի հարցին, թե ինչու չի կատարում իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ:
🗣 «ՀՀ-ն ամեն բան անում է, որ սեփական ռազմարդյունաբերությունն ունենա իր սեփական ուժերով, ունենալով տարբեր ռազմավարական գործընկերության պայմանագրեր տարբեր երկրների հետ, ապահովի իր անվտանգությունը և ուրեմն զարգացնի իր ռազմական ունակությունները, պաշտպանական ունակությունները»,- նշել է Հովհաննիսյանը: |1lurer.am|
📌 ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ 🗣 «Երևանի հրաժարումը կազմակերպության աշխատանքին…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով