Կոլումբիայում օգոստոսի 10-ին տեղի ունեցած երկրաշարժից ուղղակի նյութական վնասը գն…

Կոլումբիայում օգոստոսի 10-ին տեղի ունեցած երկրաշարժից ուղղակի նյութական վնասը գնահատվում է 30 տրիլիոն պեսո (9,6 միլիարդ դոլար): Այս մասին հայտնել է երկրի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան։

«Արդեն կա այդ ամբողջ աղետի տնտեսական մասշտաբի առաջին տեխնիկական գնահատումը: Մասնավոր ընկերությունը հաշվարկել է Չոկոյում, Վալիե դել Կաուկայում, Ռիսարալդայում, Կինդիոյում և Կալդասում ուղղակի նյութական վնասը, որը մոտենում է 30 տրիլիոն պեսոյի, որից 24,5 տրիլիոն պեսոն (խմբ.՝ 7,8 միլիարդ դոլար) բաժին է ընկնում շենքերին և 5,5 տրիլիոնը (խմբ.՝ 1,8 միլիարդ դոլար)՝ ենթակառուցվածքներին: Սրանք նախնական թվեր են», — նրա ուղերձից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Պետության ղեկավարը նշել է, որ չնայած Չոկոյի նահանգում վնասը բացարձակ թվերով ավելի քիչ է, քան մյուս տարածաշրջաններում, հենց այնտեղ է, որ համամասնական վնասը ամենամեծն է:
Ինչպես հայտնել է նախագահը, վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 289 մարդ, 4187-ը՝ վիրավորվել, անհետ կորած է 142 մարդ։
Ավերվել է 26 945 տուն, վնասվել՝ 127 557-ը։ Օգնություն ցուցաբերելու համար Կոլումբիա է ժամանել 138 օտարերկրյա փրկարար ԱՄՆ-ից, Էկվադորից և Իսրայելից։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով