Հանրային անվտանգության ոլորտում Ներքին գործերի նախարարության կողմից վարվող քաղաքականության առանցքում շարունակում է մնալ հանցավորության կանխարգելումը, հետևաբար հստակ պետք է կենտրոնանալ հանցավորության ծնող պատճառների, դրանց նպաստող պայմանների վերացման վրա։
Այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանը։
«Տակավին մարտահրավեր է մնում քրեական ենթամշակույթը, ուստի դրա դեպ անզիջում պայքարի անհրաժեշտությունը հստակ է։
Այդ ենթամշակութի տարածման կանխարգելումն ու վերացումը իշխող քաղաքական ուժի առաջնահերթություններից է, և Կառավարության ծրագրում ընդգրկում է բավականաչափ մեծ հատված։ Պետությունը հստակ է դիրքավորված այդ առումով, բայց մենք ունենք քաղաքացիների շրջանում իրականացվելիք աշխատանք, որպեսզի հասարակության մեջ ևս վերոհիշյալ երևույթի նկատմամբ անհանդուրժողական մոտեցումը լինի լիարժեք»,- ասաց Մկրտչյանը։
Նրա դիտարկմամբ՝ հանցավորությունը ծնող պատճառները բավականին խորքային են և ունեն կրթական, սոցիալական, առողջապահական բաղադրիչներ։
https://www.youtube.com/live/TgjBaUsyBL8?si=Amcz4pjM_2Og47Jz
ՆԳՆ ոստիկանության գործունեության առաջին կիսամյակի արդյունքները․ ՈՒՂԻՂ
ARMENPRESS NEWS AGENCY
Հետևեք մեզ
Facebook — https://www.facebook.com/armenpress
Telegram — https://t.me/armenpress
Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/
Թողնել պատասխան