Հայաստանի մոտ 350 կանայք միացել են Արեգնազ Մանուկյանի պաշտպանության կոչին: Իրենց…

Հայաստանի մոտ 350 կանայք միացել են Արեգնազ Մանուկյանի պաշտպանության կոչին: Իրենց ստորագրությունը դրած կանայք ինձ են դիմել այս անմարդկային երևույթի դեմ բողոքի ակցիա կազմակերպելու առաջարկությամբ:
———-
Ի պաշտպանության քաղբանտարկյալների
ակցիա ԵՄ դեսպանատան առջեւ
————
Օգոստոսի 19-ին, ժամը 12-ին Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն քաղաքական դրդապատճառներով բանտարկված քաղաքացիների:
Հայաստանում սահմանադրական և Մարդու իրվունքների համապարփակ կոնվենցիայի իրավունքները կոպտագույն կերպով խախտվում են, սակայն ԵՄ-ն տարօրինակ լռություն է պահպանում, դրանով իսկ զորակցելով այդ անօրինականություններին:
Օգոստոսի 19-ին Արեգնազ Մանուկյանի 13-ամյա դստեր ծննդյան օրն է, ով զրկված է իր մոր հետ որևէ շփում ունենալուց, դրանով ենթարկվելով հոգեբանական խոշտանգման:
Արեգնազ Մանուկյանի ու բոլոր քաղբանտարկյալների պաշտպանությունը մեր բոլորիս քաղաքացիական, ու, առհասարական, մարդկային պարտքն է:
Հ.Գ. Սա կանանց կողմից կազմակերպվող ակցիա չէ, մասնակցում են բոլորը։
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյապ էջից

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով