Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Այդ մասին փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ռուսական կողմին «լուրջ մտահոգություն և վճռական բողոք է ներկայացվել վերջին շրջանում ՌԴ մեդիատարածքում Ադրբեջանի, դրա ժողովրդի և ղեկավարության հասցեին հնչող սադրիչ, վիրավորական և սպառնալից հայտարարությունների կապակցությամբ»։
📌 Բաքվից նշել են, որ ռուսաստանցի դիվանագետի հատուկ ուշադրությունն են հրավիրել 2026 թվականի օգոստոսի 13-ին «Փոխըմբռնման հաճախականություն» հաղորդման ընթացքում հնչած հայտարարությունների վրա։ Բացի այդ, ադրբեջանական կողմը հիշեցրել է օգոստոսի 7-ին ռուսական «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում «Ադրբեջանի ղեկավարությանը՝ «ահաբեկիչների և ծայրահեղականների ռուսական ցուցակում» ընգրկելու մասին անհեթեթ հայտարարությունները, ինչպես նաև օգոստոսի 9-ին YouTube հարթակում և օգոստոսի 16-ին «Սպաս» հեռուստաընկերության եթերում վիրավորական և սադրիչ նյութերի հրապարակման մասին:
🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Այդ մասին փոխանցում են…
Թողնել պատասխան