Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերումն առաջնահերթություն է ՀՀ ներքին գործերի նախա…

Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերումն առաջնահերթություն է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համար։ 
Օգոստոսի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար  Արմեն Մկրտչյանը։
«Մի քանի տարի շարունակ ապօրինի զենքի հայտնաբերումը ՆԳՆ ոստիկանության համար առաջնահերթություն է։ Անցած տարի մենք բավականաչափ մեծաքանակ ապօրինի զենք ենք հայտնաբերել։ Այս տարվա առաջին կիսամյակում ևս որոշակի քանակի ապօրինի զենք հայտնաբերվել է։
Սրանք այն կանխարգելիչ միջոցառումներն են, որոնք պետք է ազդեն հրազենով կատարված հանցագործությունների կրճատման վրա, և պետք է այդ աշխատանքները շարունակել ու առավել ակտիավացնել»,- նշել է Մկրտչյանը։
Նա պարզաբանել է, որ այն ապօրինի զենքերը, որոնց, օրինակ, հայտնաբերվել են են անցած տարի կամ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում, անցած տարի կամ այս տարի չեն հայտնվել Հայաստանի Հանրապետությունում. նրա խոսքով՝ դրչանք շատ հին արտադրության և տարբեր ժամանակների զենքեր են։
«Գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը տարբեր ժ-ամանակահատվածներում ունեցել է պատերազմական գործողություններ, և միջազգայնորեն ընդունված է, որ նման ժամանակաշրջաններին հաջորդում է ապօրինի զենքի ավելացումը»,- ասել է Մկրտչյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով