Պաշտպանության նախարարությունից հայտնում են,որ նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ …

Պաշտպանության նախարարությունից հայտնում են,որ նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում զորամասերում։
Նախարարությունից հայտնում են, որ ստուգվում են ինչպես օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքները, այնպես էլ զինվորական ծառայության կազմակերպման մյուս հարցերը։
Պապիկյանի ստուգայցերը հաջորդում են բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի շուրջ բարձրացած քննադատություններին և Պաշտպանության նախարարության համակարգում վերջին պաշտոնանկություններին։
Այս տարվա ութ ամիսներին Զինված ուժերում խաղաղ պայմաններում մահացել է 12 զինծառայող։ Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բանակում մահվան դեպքերին, պատասխանատվության հարց էր բարձրացրել Ռազմական ոստիկանության և ՊՆ բարոյահոգեբանական ապահովման վարչության աշխատանքների հետ կապված։ Մի քանի օրում համակարգից չորս պաշտոնյա հեռացվեց։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով