🔴Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը🔽«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, որն այժմ գտնվում է կանանց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում` կալանքի տակ, մեր տեղեկություններով, նստած է նույն խցում, որտեղ իրենց կալանքն են կրում Ավստրիայում նախկին հյուպատոս Աշխեն Ալեքսանյանը եւ խարդախության մեջ մեղադրվող մի կին։
🔽Հիշեցնենք, որ Աշխեն Ալեքսանյանի արարքին ի սկզբանե տրված իրավական գնահատականը դատարանում փոխվեց։ Սկզբում նրան պետական դավաճանության մեջ էին մեղադրում, ապա դատարանը նրան արդարացրեց պետական դավաճանության հոդվածով, բայց պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանք դրեցին եւ 2026-ի ապրիլին 2 տարվա ազատազրկման դատապարտեցին։
❌Ինքը՝ Արեգնազ Մանուկյանը, ձերբակալվել է 2026 թվականի հուլիսի 9-ին, ապա կալանավորվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան