Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն երեկ Ժամը 21:20-ի սահմաններում «Գա…

🔴Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն երեկ Ժամը 21:20-ի սահմաններում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 7 զինվորի:
Զինվորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նա Աբովյանի բնակիչ է, վերջինս 2007թվականին ծնված
Ս.Վարդանյանն է։
‼️‼️Վիրավորներն են 2007 թվականին ծնված ժ.Հ-ն, 2007 թվական ծնված
Ա.Ս-ն, որը Երեւանի բնակիչ է, 2007 թվականի Ս.Ա-ն Սյունիքի մարզի բնակիչ,2007 ծնված
Ս.Ե-ն,Կոտայքի մարզի բնակիչ 2008 թվականին ծնված
Գ.Մ-ն, 2008 ծնված Գ.Բ-ն։
Վարորդը Վահան Գյուղի բնակիչ Վահան Ճաղարյանն է ,որը այս պահին ձերբակալված
է:
Armlur.am—ի տեղեկությունների համաձայն ՊՆ ղեկավար կազմը ,ռազմական ոստիկանությունը ողջ գիշեր եղել են Գեղարքունիքի մարզում։
Իրավապահները պարզել են որ «Գազ 53»մեքենան պիտանի չի եղել շահագործման,վարորդը ձերբակալված է։
⚡️Shamshyan.com-ն առաջինն էր հայտնել դեպքի մասին: Ըստ լրատվականի տեղեկությունների, Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 7 հետիոտնի․ կա 1 զոհ, 6 վիրավոր. վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել․

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով