❗️Ստեղծվել է ՀՀ ԶՈՒ-ում ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող աշխատանքային խումբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ։
Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
Աշխատանքային խմբի ղեկավարն է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Խմբում ընդգրկվել են նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, մի շարք գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ, ԱԽ գրասենյակի ղեկավար Ալեն Սիմոնյանը և Ռազմական ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։
Աշխատանքային խմբին հանձնարարվել է երեք ամսվա ընթացքում մշակել և վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ։

Թողնել պատասխան